A
A
Գագիկ Խաչատրյանին 508 մլն տրամադրելու հարցը հանվեց
ՀՀ կառավարության այսօրվա նիստից առաջ օրակարգից հանել է կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ ֆինանսների նախարարությանը 508 միլիոն դրամ հատկացնելու մասին հարցը: Այդ գումարը պետք է ուղղվեր Դիլիջանում գտնվող «ուսումնական կենտրոնի» համար վարչական սարքավորումներ գնելուն: Հիմնավորման մեջ նշվում էր, որ գումարն անհրաժեշտ է ուսումնական կենտրոնի բնականոն շահագործման համար: ՖՆ Դիլիջանի ուսումնական կենտրոնի շահագործման հանձնումը նախատեսված է 2016 թվականի սեպտեմբերին։ Հիշեցնենք, այս կենտրոնը կառուցվում է արդեն 4 տարի եւ արդեն տասնյակ միլիոնավոր դոլարներ են ծախսվել այդ շենքի ճոխությունների վրա։