Տնտեսագետը զարգացման քայլեր է առաջարկում իշխանություններին (տեսանյութ)
«2015 թվականը Հայաստանի տնտեսության համար եղել է դժվարին տարի թե ներքին, թե արտաքին ոլորտներում», - կարծում է տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը։ Նա չի կիսում մասնագետների տեսակետը, որ Հայաստանի տնտեսական ոչ բավարար ցուցանիշները պայմանավորված են հիմնականում ՌԴ-ի ու ԵՏՄ-ի գործոններով. «Սա պարզունակ մոտեցում է և բացարձակապես ձախողվեց։ Հայաստանի համար կանխատեսում էին 0 %-ի չափ տնտեսական աճի ցուցանիշ, սակայն 3.² % տնտեսական ակտիվության ցուցանիշ գրանցվեց։ Տնտեսական զարգացման ծրագրերի պակաս չեղավ, որոնք միշտ չէ, որ արդյունավետ եղան»։ Տնտեսագետն անգամ Հայաստանն առանձնացնում է ԽՍՀՄ նախկին այլ երկրներից. «Հետխորհրդային տարածքում ազգային դրամի արժեզրկում տեղի ունեցավ երկնիշ ցուցանիշներով, ինչը Հայաստանում տեղի չունեցավ։ Սա մեզ համար ավելի քան կարևոր է»։ Թաթուլ Մանասերյանը ներկայացնում է հստակ քայլեր, որոնք իշխանությունների կողմից իրականացնելու պարագայում տնտեսական զարգացման հնարավորություն կստեղծվի. «Պետք է հումքի ներկրում իրականացնել այնպիսի երկրներից, որտեղ ազգային դրամի արժեզրկում է տեղի ունեցել, վերամշակվող արտադրության սուբսիդավորում պետք է իրականացվի, արտահանումների ուղղությունը փոխել դեպի ԱՄՆ և ԵՄ երկրներ, ի վերջո պետք է գիտություն զարգացնել, որ երիտասարդները չգնան այլ երկրներ»։