Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոչ տառաճանաչ երիտասարդները՝ ՏԻՄ ընտրողների ցանկում (տեսանյութ)

Քաղաքականություն
10455587_758567520941461_8299554441471928821_n

Կիրակի օրը ՀՀ երեք խոշորացված համայնքներում՝ Տաթեւում, Դիլիջանում եւ Թումանյանում ՏԻՄ ընտրություններն անցել են առանց լուրջ խախտումների. այսօր «Մեդիա կենտրոն»-ում հրավիրված քննարկման արդյունքում փաստեցին ԿԸՀ անդամ  Նունե Հովհաննիսյանը, «Համայնքների ֆինանսիստների միավորում» ՀԿ նախագահ Վահան Մովսիսյանը եւ Երևանի մամուլի ակումբի ծրագրերի ղեկավար, ՏԻՄ ընտրություններին դիտորդական խմբի համակարգող  Հայկակ Արշամյանը: Բանախոսները նշեցին նաեւ, որ առաջին անգամ է, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նկատմամբ հասարակությունն այդքան մեծ հետաքրքրություն է ցուցաբերում: Հայկակ Արշամյանի խոսքով՝ նախքան ընտրությունները շատ լավ աշխատանք էր տարվել. «Պետք չէ իզուր տեղը, այսպես ասած, սեւ բիծ գցել: Օրինակ՝ Թումանյանում 56 տոկոս մասնակցություն է եղել ընտրություններին, եւ որեւէ մեկին զոռով չեն բռնել, բերել, ինչպես դա սովորաբար լինում է համապետական ընտրությունների ժամանակ»  ,-ասաց նա՝ միեւնույն ժամանակ նշելով դեպքեր, որոնք կասկածի տեղիք են տվել. «Մեծ խնդիր կա, որը գնալով շատանում է մեր բոլոր ընտրական գործընթացներում: Դա որեւէ մեկի օգնությամբ քվեարկելն է: Միայն Թումանյան քաղաքում մոտ 70 հոգի այլոց օգնությամբ եկան ու քվեարկեցին: Իհարկե, օրենքը դա թույլատրում է, ու ոչինչ չես կարող անել, բայց հարցը նա է, որ միայն ծերերը չէին գալիս, երիտասարդներ էլ կային: Բերում էին, ասում՝ երիտասարդը տառաճանաչ չէ, եւ ինչ- որ մեկը նրան պետք է օգնի, որպեսզի նա քվեարկի»: