Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պահանջ ԵՄ-ին՝ ձգել ՀՀ իշխանությունների սանձերը

Կարևոր լուրեր Քաղաքականություն
akcia2

Այս պահին «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի «Ընդդիմության միասնական շտաբը» երթով շարժվում է դեպի Եվրամիության գրասենյակ՝ պահանջով, որ «Եվրամիությունը ձգի ՀՀ իշխանությունների սանձերը»։ Երթը կազմակերպվել է ի պաշտպանություն «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Գեւորգ Սաֆարյանի։ Նա անազատության մեջ է դեկտեմբերի 31-ից՝ Ազատության հրապարակում տոնածառ տեղադրելու փորձից հետո՝ ոստիկան Գեղամ Խաչատրյանի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով։   40 օրից ավել է Գեւորգ Սաֆարյանը կալանավորված է, սակայն մինչեւ հիմա որեւէ քննություն չի կատարվել այս գործով։ Երեկ դատավոր Գայանե Մազմանյանը մերժեց Գեւորգ Սաֆարյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը: Քննիչը գտնում է, որ Գեւորգ Սաֆարյանին ազատ արձակելով կխոչընդոտվի քննությունը: akcia1