Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բենզինը թանկ է հարկերի պատճառով. Շաբոյան (տեսանյութ)

Տնտեսություն
shaboyan

Ինչո՞ւ ՌԴ-ի, Վրաստանի համեմատ մեզ մոտ բենզինի գները մոտ երկու անգամ ավելի բարձր են: Կառավարության նիստից հետո պատասխանելով լրագրողների հարցին՝ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանն ասաց, որ ՌԴ մասին որեւէ մեկնաբանություն չի կարող տալ, քանի որ հայկական ընկերությունները ռուսական ընկերություններից են ձեռք բերում բենզին. «Փաստաթղթերը կան, ներկայացված են մեր հանձնաժողովին: Ես չեմ կարող մեկնաբանել ՌԴ կառավարության քաղաքականությունը՝ իրենց ներքին շուկայում վարվող գների վերաբերյալ»: Թե ինչ գներով է «Ռոսնևթ»-ը ՀՀ-ում վաճառում բենզինը, պարոն Շաբոյանը դժվարացավ ասել. «Այդ տեղեկատվությունը կարող եմ տրամադրել, այս պահին պատրաստ չեմ տեղեկատվությունը ներկայացնել՝ ըստ ամիսների տարբերվում է: Մեկ-երկու օրվա ընթացքում մենք կարող ենք այդ տեղեկատվությունը տրամադրել»: Պարոն Շաբոյանը չբացառեց, որ հարկերն իրենց էական ազդեցությունը թողնում են բենզինի գների վրա. «Բազմիցս նշել եմ, որ ՀՀ-ում վաճառվող բենզինի գնի մեջ նավթի տեսակարար կշիռը կազմում է 8 տոկոս, այսինքն՝ բավականին փոքր է եւ դա պայմանավորված էր նրանով, որ մենք ռուսական շուկայից ենք ձեռք բերում: Հենց թեկուզ ՌԴ-ում հարկերը մեծ կշիռ ունեն բենզինի գնի մեջ, բացի այդ, տեղափոխման ծախսեր են կատարվում, այնուհետեւ՝ մեր երկրում բենզինը մեծ չափով հարկվում է»: