A
A
ԲՀԿ անդամը տուգանք կմուծի 3 անձի փոխարեն քվեարկելու համար (տեսանյութ)
2015 թ. դեկտեմբեի 6-ին՝ սահմանադրական հանրաքվեի օրը, 3 անձի փոխարեն քվեարկած Նարինե Հովհաննիսյանը քիչ առաջ Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատապարտվեց 500 հազար դրամ տուգանքի։ Նարինե Հովհաննիսյանն ընդունել է իր մեղքը և խնդրել արագացված դատավարություն անցկացնել։ Մեղադրող Նարեկ Թոփուզյանը դատարանին միջնորդել էր նրան դատապարտել 600 000 դրամ տուգանքի։ Ի դեպ, Նարինե Հովհահաննիսյանը եղել է ԲՀԿ անդամ։