Լևոն Արոնյանի կինը երևանցիներին շաբաթաթերթ է նվիրում
Այսուհետ ամեն երեքշաբթի երևանցիները հանրային տրանսպորտում՝ ավտոբուսում, տրոլեյբուսում, մետրոյում, անվճար կարող են ձեռք բերել «Ճամփորդ» շաբաթաթերթը: Այն երևանցիներին նվիրում է Լևոն Արոնյանի կինը՝ թերթի գլխավոր խմբագիր Արիանա Կաոիլին՝ «Ճամփորդ թերթ» ՍՊԸ հիմնադիրը: Թողարկման պատասխանատուներն են Արթուր Ազարյանը և Մհեր Դավոյանը: «Ճամփորդ»-ը լույս կտեսնի 15 000 օրինակով և քաղաքապետարանի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ անվճար կառաքվի երևանցիներին: Առաջին համարում այսօր սյունակով հանդես է եկել Արիանան՝ իր ընթերցողին բացելով գաղտնիք իր կյանքից: Ապա գրել է «Ամեն շաբաթ ընկերներիս հետ միասին ձեզ համար կպատրաստեմ այս անվճար թերթը՝ «Ճամփորդը», և կլինեմ ձեր կողքին ավտոբուսում կամ մետրոյում, այս թերթի հետ հյուր կգամ ձեր բնակարանները, և հետո մենք բոլորով նորից դուրս կգանք փողոց, գուցե մի քիչ ուրիշ, գուցե մի քիչ փոխված…»: