Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կառավարությունը դիմել է ՏՄՊՊՀ՝ բենզինի գները ուսումնասիրելու հարցով (տեսանյութ)

Քաղաքականություն
vache-gabrielyan

Ի՞նչն է պատճառը, որ մեր երկրում  բենզինի գները չեն իջնում, մինչդեռ, պայմանավորված նավթի գների անկմամբ, աշխարհի շատ երկրներում նկատվել է բենզինի գների անկում: Հետաքրքրվում է ՀԱԿ պատգամավոր Լեւոն Զուրաբյանը՝ Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ։ Փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը հավաստիացնում է. Կառավարությունը  դիմել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական կոմիտեին՝ Հայաստանում բենզինի գների  ուսումնասիրության հարցով. «Երբ ՏՄՊՊՀ-ն  կտա պատասխան, այն կլինի հրապարակային ու բոլորը կիմանան, թե ինչումն է խնդիրը: Ձեր բարձրացրած հարցերը գտնվում են կառավարության ուշադրության կենտրոնում: Հանձնաժողովի քննությունից հետո մենք կիմանանք դրա մասին»: Լեւոն Զուրաբյանը խոսեց նաեւ գազի գնի մասին, նշելով, որ բարձր գնի պատճառը «Գազպրոմ Արմենիային» տրված մենաշնորհն է: Փոխվարչապետը պարզաբանեց,  որ հայ-ռուսական գազային համաձայնագրերով որևէ սահմանափակում դրված չէ, և Հայաստանը հնարավորություն ունի գազ ներկրել նաև Իրանից, սակայն կան շուկայական ու գնային որոշակի գործոններ, որոնց մասին ավելի լավ պարզաբանումներ տվել է էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը: