Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նաիրիտցիների նկատմամբ որևէ պարտավորություն պետությունը չունի. նախարար (տեսանյութ)

Քաղաքականություն
2dcc8db8b4415560261f442a5898c1a6

ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանն այսօր հետաքրքրվեց, թե ինչ է նախատեսվում «Նաիրիտ» գործարանի վերագործարկման համար, կա՞ն ներդրողներ կամ ցանկություն հայտնողներ: Երվանդ Զախարյանը հավաստիացրեց , որ բանակցություններ մշտապես տարվում են տարբեր ընկերությունների հետ. «Այս պահին որեւէ կոնկրետ պայմանավորվածություն չունենք: Վերագործարկման համար, սակայն, հավաստիացնում եմ, մենք ամեն ինչ անելու ենք, բացի վերագործարկումից, ուրիշ ոչ մի բան չենք քննարկում»,- ասաց նախարարը ու հավելեց, որ այս պահին աշխատակիցների նկատմամբ որեւէ պարտավորություն պետությունը չունի: