Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«10-րդ գլուխը կարդացեք, նոր եկեք». ԱԺ նախագահը՝ Փոստանջյանին (տեսանյութ)

Քաղաքականություն
zara

«ՄԻՊ ընտրելիս պետք է դեմոկրատիա լինի, պետք է մի քանի թեկնածու լինի, որպեսզի մրցակցություն ապահովենք,- այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց պատգամավոր Զարուհի Փոստանջյանը։-Կարծում եմ՝ պետք է մի քանի կատեգորիա լինի առաջադրման, պետք է մեկին խմբակցությունները առաջադրեն, անկախ պատգամավորները, եթե ուզեն առաջադրվեն, մեկին էլ համապատասխան հանձնաժողովը: Այլապես վաղը նորից մի թեկնածու եք բերելու ու մրցակցություն չի լինելու»: Տիկին Փոստանջյանի ելույթից հետո Գալուստ Սահակյանը հայտարարեց. «Խնդրում եմ, սահմանադրության 10-րդ գլուխը կարդացեք, նոր եկեք վաղը քվեարկության, որովհետեւ եթե կարդացած լինեիք, նման բան չէիք ասի, այնտեղ հստակ նշվում է, որ միայն հանձնաժողովն ունի լիազորություններ ներկայացնելու: Ավելի լավ է եկեք, ազդեք մեր վրա, ձեր թեկնածուին առաջադրենք, ոնց որ մենք էլ ձեզ ենք դիմելու, որ 1/5 ապահովենք»: ԱԺ նախագահը նշեց, որ Սահմանադրությունը փոխվել է հենց նման հարցերը հեշտ լուծելու համար. «Հիմա առաջին փորձն է, դարձնում եք փորձաքար»: