A
A
Օլանդը բարձրացրել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի ընդունման հարցը
Հունվարի 28-ին, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների Համակարգող խորհրդի Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների ամենամյա ընթրիքի ժամանակ, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը բարձրացրել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին օրենքի ընդունման գաղափարը: Ֆրանսիայի նախագահը Եվրադատարանի նախկին նախագահ Ժան- Պոլ Կոստային է վստահել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի մշակման աշխատանքները: Նա իր ելույթում նշել է. «Ես խնդրել եմ Ժան- Պոլ Կոստային, որ մեր ամենամեծ իրավաբաններից մեկն է, գտնել, թե մեր իրավական օրենսդրության մեջ որոնք են այն ուղիները, որոնք հնարավորություն կտան պաշտպանել Հայոց ցեղասպանության հիշողությունը»։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Ֆրանսահայ անկախ լրագրող Ժան Էքյանը։