Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առաջիկա 20 տարիներին ՀՀ Առաջին նախագահի կյանքին և աշխատունակությանը վտանգ չի սպառնում

Կարևոր լուրեր Քաղաքականություն
bf0af070cb9d1b7fc9da796adcd92571

ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գրասենյակի ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ Ս.թ. հունվարի 26-ին Լևոն Տեր-Պետրոսյանը Գլենդեյլի Մեմորիալ Հիվանդանոցում հետվիրահատական ստուգման է ենթարկվել բուժող բժիշկներ Պետար Վուկասինի և Գալուստ Յուքարի կողմից: Վերջիններս գոհունակություն են հայտնել Տեր-Պետրոսյանի ապաքինման ընթացքի վերաբերյալ և հավաստիացրել, որ առաջիկա 20 տարիների ընթացքում ՀՀ Առաջին նախագահի կյանքին և աշխատունակությանը որևէ վտանգ չի սպառնում: Տեր-Պետրոսյանը պատրաստվում է Երևան վերադառնալ 2-3 շաբաթից:   Արման Մուսինյան   27.01.2016