Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գասպարին ՀԱԿ-ին է ընտրել, ուստի պահանջում է նրանից

Քաղաքականություն
gaspari

Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին դժվարանում է ասել` արդյո՞ք իր ակցիայից հետո են որոշել ՀԱԿ խմբակցության պատգամավորներ Արամ Մանուկյանը եւ Ստեփան Դեմիրճյանը այցելել «Նուբարաշեն» ՔԿՀ՝ հանդիպելու օդամղիչ ատրճանակից կրակելու համար 9 տարվա ազատազրկման դատապարտված Հայկ Կյուրեղյանին եւ Հիմնադիր խորհրդարանի անդամ Գեւորգ Սաֆարյանին: «Ես որպես քաղաքացի եւ ընտրող իմ պարտականությունն եմ կատարել: Իրավունք ունեմ դա պահանջելու: Կարծում է, որ դա այն մեխանիզմն է, որ պետք է աշխատել»,- «Ա1+»-ին ասաց Վարդգես Գասպարին: Հիշեցնենք, որ հունվարի 21-ին Վարդգես Գասպարին բողոքի ակցիա էր իրականացնում Ստեփան Դեմիրճյանի տան դիմաց: Նա պատգամավորից պահանջում է այցելել կալանավայր, հետաքրքրվել Գեւորգ Սաֆարյանի եւ Հայկ Կյուրեղյանի խնդիրներով: Նա բողոքում էր ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ստեփան Դեմիրճյանի՝ այս հարցով անգործությունից: «Ցավով պետք է արձանագրեմ, որ չեմ տեսնում որեւէ մեկը իր պատգամավորին որեւէ պահանջով դիմի, դա միայն անհատական է լինում: Ես կոնկրետ այդ պահանջն ունեմ եւ հետեւաբար շարունակելու եմ պահանջներ ներկայացնել պատգամավորներին, որ մարդու իրավունքների հարցում ակտիվ լինեն եւ միշտ հիշեն, որ դա պատվավոր կոչում չէ, դա աշխատանք է; Դա անձնական բարեկեցության երաշխիք չէ »,- ասում է Գասպարին: Նա նաեւ ավելացնում է, որ ՕԵԿ-ն էլ, Դաշնակցությունն էլ մարդու իրավունքների պաշտպանության հարցում ակտիվ չեն, բայց նրանց չի ընտրել, այլ ՀԱԿ-ին: