Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մարիա Կուրսովան պատրաստ է մասնակցել Բաքվի օլիմպիադային

Սպորտ
sport-kursova

Շախմատի Հայաստանի կանանց հավաքականի անդամ Մարիա Կուրսովան ամենեւին էլ չի վախենում այս տարի Բաքվում կայանալիք շախմատային օլիմպիադային մասնակցելուց. «Հայաստանի շախմատի ֆեդերացիայի ղեկավարությունը եթե որոշի, որ թիմը պետք է մասնակցի օլիպիադային, ապա ես պատրաստ եմ մեկնել Բաքու եւ խաղալ», - «Ա1+»-ի մարզական լրագրողի հետ զրուցելիս ասել է միջազգային գրոսմայստերը: Սակայն նա տրամաբանական է համարում այն, որ Հայաստանը հրաժարվի մասնակցությունից. «Իմ թիմակիցներն ավելի շատ են զգուշանում, քան ես, քանի որ նրանց ռեալ վտանգ է սպառնում Բաքվում: Չգիտեմ, պետք է ճիշտ որոշում կայացվի այդ հարցում» - եզրակացրեց ռուսաստանցի շախմատիստուհին: Խոսելով առաջիկա ծրագրերի մասին՝ Մարիա Կուրսովան ասաց, որ պատրասվում է մասնակցել Եվրոպայի անհատական առաջնությանը, ապա Ջերմուկի միջազգային մրցաշարին. «Երեքամյա որդուս դաստիարակությունը չնայած բավականին ժամանակ է պահանջում, բայց կարեւոր մրցաշարերից առաջ միշտ պատրաստվում եմ հատուկ ծրագրով եւ աշխատում եմ պահպանել խաղամակարդակս»: