A
A
ՄԻՊ-ը տեսակցել է Վագիֆ Խաչատրյանին ԲԿ-ում, նաև առանձնազրույցներ ունեցել Գևորգ Սուջյանի, Դավիթ Դավթյանի և Վիգեն Էուլջեքջյանի հետ
Աջակցիր «Ա1+»-ինՀունվարի 15-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ու ՄԻՊ ներկայացուցիչները հանդիպումներ և խորհրդապահական առանձնազրույցներ են ունեցել Վագիֆ Խաչատրյանի, Գևորգ Սուջյանի, Դավիթ Դավթյանի և Վիգեն Էուլջեքջյանի հետ։
Քննարկվել են մարդու իրավունքներին առնչվող հարցեր:
Վագիֆ Խաչատրյանին Մարդու իրավունքների պաշտպանը տեսակցել է «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում։ Բժշկական կենտրոնի տնօրեն Միքայել Ադամյանի հետ Պաշտպանը քննարկել է անձի բժշկական օգնության ու սպասարկման իրավունքին առնչվող հարցեր և շնորհակալություն հայտնել բուժանձնակազմին՝ մասնագիտական և բարեխիղճ աշխատանքի համար։