Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վնասազերծված խմբի անդամն ազատ է արձակվել. չի բացառվում մյուս աղջիկների ազատումը

Կարևոր լուրեր Քաղաքականություն
S3200016

Այսօր ստորագրությամբ ազատ է արձակվել նախորդ տարվա նոյեմբերի 25-ին Նորք Մարաշում վնասազերծված խմբի անդամ, «ՌադիոՄարիամի» լրագրող Լիլիթ Թորոսյանը: Ինչպես «Ա1+»-ի հետ զրույցում նշեց նրա պաշտպան Գեղամ Հակոբյանը,  իր պաշտպանյալի կալանքի ժամկետը չի երկարացվել եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը քաղաքից չհեռանալու մասին: Նրա խոսքերով՝ լրագրող  Լիլիթ Թորոսյանը չի ընդունել իր մեղքը առաջադրված մեղադրանքում: Ի դեպ, փաստաբան Գեղամ Հակոբյանը չի բացառում, որ առաջիկայում գործով կալանավորված մյուս աղջիկներն էլ ազատ արձակվեն: