Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Կարևոր լուրեր Քաղաքականություն
74681ca7daff8510bec959b397193094

ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գրասենյակի ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ   Ս.թ. հունվարի 15-ին Հայաստանի Հանրապետության հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ԱՄՆ Գլենդեյլ քաղաքի Glendale Memorial հիվանդանոցում ենթարկվել է աղիքային քաղցկեղի վիրահատության: Վիրահատությունը կատարել են հայտնի բժիշկներ՝ վիրաբույժ, դոկտոր Պետար Վուկասինը (Colorectal Surgery Institute) և ուռուցքաբան, դոկտոր Գալուստ Յուքարը (Pacific Shore Medical Group): Ետվիրահատական բուժումից հետո Տեր-Պետրոսյանը հունվարի 24-ին դուրս է գրվել հիվանդանոցից և այժմ ապաքինումը շարունակում է ազգականների տանը:   Տեր-Պետրոսյանն ու իր ընտանիքը խորին շնորհակալություն են հայտնում բուժող բժիշկներ պարոնայք Վուկասինին և Յուքարին, «Մեմորիալ» հիվանդանոցի տնօրենության նախագահ Ջեք Այվիին, հոգաբարձուների խորհրդի անդամներին, բուժքույրեր Նիլդային, Մա-Անին, Էմիլիին, Քեթլինին, Այվիին, Նոնային, հիվանդանոցի ողջ բժշկական անձնակազմին՝ նրանց կողմից ցուցաբերված պրոֆեսիոնալ բժշկական օգնության, հատուկ խնամքի և ջերմ մարդկային վերաբերմունքի համար:   Արման Մուսինյան 24.01.2016