Յոթ խորհուրդ ապագայի սիրահարներին. բլոգ
Ինչպես Պողոս առաքյալն է ասում, ամեն ինչ ոչինչ է, եթե չկա սեր: Ցանկանալով իմաստավորել ամեն ինչ՝ ագահաբար սեր ենք փնտրում: Փնտրում ենք ամենաանհավանական տեղերում, ամենաանպատեհ ժամերի ու ոչ ամենից հարմար մարդկանց մեջ: Ամեն Սուրբ Սարգսի տոնի սպասում ենք հրաշքի, սպասում ենք հանկարծակի հայտնվելիք սպիտակ ձիով ասպետին և շատ ենք տխրում, երբ նա այդպես էլ չի գալիս. մի՛ սպասեք սիրո: Այն միշտ գալիս է անսպասելի, առանց հրավերի, գուցե ոչ ամենից հարմար ժամանակ ու տեղում: Սիրո մեջ զուր է և՛ համբերությունը, և՛ անհամբերությունը: Չկա հավերժական սեր ու չկան մշտավառ զգացմունքներ, բայց թույլ չտաք այս ճշմարտությանը խարխլել ձեր սիրո հիմքերը հենց ամենասկզբից: Հավատացե՛ք, որ ձերը կարող է լինել առաջինն ու բացառիկը: Ամեն ինչն էլ երբևէ ունեցել է անհավանական թվացող իր առաջնեկը: Հավատացե՛ք հավերժական սիրուն: Սիրո մեջ երրորդ անձի, երրորդ կարծիքի, նախադեպի գոյությունը սպանիչ է սիրո համար. նույնն է, թե պարես տանգո երեքով: Սիրո պարն ինքնին հուշում է, որ սերը երկուսի խելքի գործ է: Շարունակությունը՝ «Ա1+»-ի բլոգում