Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

 Վահան Շիրխանյանը կշարունակի մնալ կալանքի տակ

Քաղաքականություն
2677b07be8c01a742c415b4c0d09fce1

Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է պաշտպանության նախկին  փոխնախարար Վահան Շիրխանյանի պաշտպանների բողոքը՝ նրա խափանման միջոցը փոխելու վերաբերյալ: Ինչպես «Ա1+»-ին  տեղեկացրեց նրա պաշտպան Ստեփան Ոսկանյանը,  Վահան Շիրխանյանին առաջադրված խափանման միջոցը անհիմն է եւ  պաշտպաններն առաջարկել էին որպես այլընտրանքային միջոց կիրառել գրավ, սակայն դատարանը հաշվի չի առել: Կբողոքարկվի որոշումը Վճռաբեկ դատարանում, դեռ պարզ չէ: Հիշեցնենք, որ Վահան Շիրխանյանը մեղադրվում է Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, դրա օգտին գործելու, կոնկրետ հանձնառություն եւ դերակատարություն ունենալու մեջ: Պաշտպանն ահազանգում  է.  Վահան Շիրխանյանը առողջական լուրջ խնդիրներ ունի եւ ամեն պահ հնարավոր են սրացումներ: Ի դեպ, դեկտեմբերի 19-ից կալանավորված Պաշտպանության նախկին փոխնախարարը  ձերբակալվելիս, որպես մեղադրյալ,  միայն մեկ անգամ է հարցաքննության ենթարկվել, այլ քննչական գործողություններ մինչ այս պահը տեղի չեն ունեցել: