Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿԱՊԻ ՈՐԱԿԸ ԿԼԱՎԱՆԱ

Մարզեր

2006թվականի մարտի սկզբներից Գեղարքունիքի մարզի չորս համայնքների լարային ցանցի բաժանորդները արդեն հնարավորություն ունեն օգտվելու ավտոմատ միջքաղաքային ելքային եւ մուտքային կապից. տեղեկացրին «ԱրմենՏել» ՓԲԸ համատեղ ձեռնարկության Գեղարքունիքի արտադրամասից: Սա կարելի է համարել շոշափելի ձեռքբերում, որովհետեւ այդ չորս համայնքներում` Նորատուսում, Կարմիրում, Վարդենիկում եւ Զոլաքարում մոտ 25 000 բնակչություն կա, 10000 բաժանորդ, որոնք այսուհետ ավելի հեշտությամբ կկապվեն Հայաստանի մյուս քաղաքների եւ արտերկրի հետ: Մանավանդ, որ այս համայնքներից բազմաթիվ ընտանիքներ բնակվում են արտերկրում կամ մեկնում են արտագնա աշխատանքի:

Գավառի «Քյավառ» Հ/Ը