Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԵՐԹԸ ԿԻՍԱԿԱՌՈՒՅՑՆԵՐԻՆՆ Է

Մարզեր

Ապրիլից կմեկնարկեն գյուղական համայնքների կիսակառույցների շինարարական աշխատանքները: Ըստ Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետի, ֆինանսական սուղ միջոցների պատճառով այս տարվա ծրագրում ընդգրկված է ընդամենը 34 կիսակառույց: Նախատեսվում է ավարտին հասցնել Ախուրյան, Մուսայելյան, Հացիկ, Վարհրամաբերդ, Առափի, Ջաջուռ գյուղերերի կիսակառույցները: Այդ նպատակով պետբյուջեից հատկացվել է 195 մլն դրամ: Պատասխանատուների հավաստմամբ` սակավ գումարների պատճառով, կիսակառույցները շահագործման կհանձնվեն առանց ներքին հարդարման աշխատանքների: Ծրագիրը կշարունակվի նաեւ հաջորդ տարի:

Գյումրի, «Ցայգ» Հ/Ը