Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գևորգ Սաֆարյանը հայտարարել է, որ որևէ մարմնական վնասվածք չունի. ՀՀ ԱՆ ՔՎ

Հասարակություն
614884e63f58a68dc177f0466e0dae8f

ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժինն անդրադարձել է մամուլի հրապարակումներին՝ կապված կալանավորված Գևորգ Սաֆարյանի պահման պայմանների հետ։ «Կատարվել է ուսումնասիրություն. կալանավորված անձ Գ.Սաֆարյանը բժշկի կողմից ենթարկվել է մարմնական զննության, որի արդյունքում որևէ մարմնական վնասվածք կամ բռնության հետքեր չեն հայտնաբերվել, Գևորգ Սաֆարյանը հայտարարել է, որ որևէ մարմնական վնասվածք չունի, ներկա պահին իր առողջությանը կամ կյանքին որևէ վտանգ չի սպառնում, ոչ հիմնարկի ծառայողների և ոչ էլ դատապարտյալների հետ որևէ խնդիր չունի»: