Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿՐԹԱԿԱՆ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ

Մարզեր

Թումանյանի տարածաշրջանի դպրոցներից առարկայական օլիմպիադայի մարզային փուլում հաղթել եւ հանրապետական փուլին մասնակցելու իրավունք են ձեռք բերել ինն աշակերտ։ Օլիմպիադայի մարզային փուլում մեր մասնակիցները փայլել են հատկապես պատմությունից. չորս աշակերտներ հանրապետական փուլին կմասնակցեն այդ առարկայից։

Օլիմպիադայի հանրապետական փուլին քիմիայից եւ ռուսաց լեզվից կմասնակցի մեկական աշակերտ։ Եվս երեք աշակերտներ իրենց գիտելիքները կներկայացնեն գերմաներենից։

Ի դեպ, Կրթության եւ գիտության ոլորտում ներդրած մեծագույն ավանդի համար նախարար Սերգո Երիցյանը յուրաքանչյուր մարզից մեկ մանկավարժի պարգեւատրել է հուշամեդալով։ Լոռու մարզից այս պատվին արժանացել է Աքորու դպրոցի տնօրեն Ասյա Թոմոյանը։

Ալավերդու «Անկյուն գումարած 3» Հ/Ը