Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մինչեւ տարեվերջ Ռուսաստանը զրկված է ԵԽԽՎ աշխատանքներին մասնակցելու իրավունքից

Կարևոր լուրեր Քաղաքականություն
pase

Եվրոպայի խորհրդի գլխավոր ասամբլեայի նախագահ Անն Բրասսերն ափսոսանք է հայտնել ԵԽԽՎ-ում ռուսական պատվիրակության՝ մինչև տարեվերջ կառույցի աշխատանքներին չմասնակցելու որոշման կապակցությամբ: Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: «Ցավում եմ այդ որոշման համար... Դրա հետևանքը կլինի այն, որ Ռուսաստանի պատվիրակությունը 2016 թվականի ընթացքում չի կարողանա ներկա լինել ԵԽԽՎ աշխատանքներին, կամ առնվազն մինչև հաջորդ խորհրդարանական ընտրությունները Ռուսաստանում»,- նշել է նա: Երկուշաբթի օրը ԵԽԽՎ-ում ռուսական պատվիրակության ղեկավարի տեղակալ Լեոնիդ Սլուցկին հաղորդեց, որ ԵԽԽՎ ղեկավարի անունով նամակ է ուղարկվել այն մասին, որ ռուսական պատվիրակությունը 2016 թվականին չի մասնակցի կառույցի աշխատանքներին: «Մենք բաց կթողնենք հունվարյան նստաշրջանը»,- հայտարարեց նա: Սլուցկու խոսքով՝ Ռուսաստանը ԵԽԽՎ կվերադառանա միայն այն դեպքում, երբ կերաշխավորվի նրա պատվիրակության ամբողջական կազմի մասնակցությունը: Ավելի վաղ էլ ռուսական պատվիրակությունը հայտարարել էր մինչ 2015 թվականի ավարտը ԵԽԽՎ աշխատանքներին չմասնակցելու որոշման մասին: Նշենք, որ 2015 թվականի հունվարի վերջին ԵԽԽՎ Ասամբլեան բանաձև է ընդունել, որով վերահաստատել է ռուսական պատվիրակությանը ձայնի իրավունքից զրկելու, կանոնադրական մարմինների և Վեհաժողովի մոնիթորիգի գործունեությանը մասնակցել թույլ չտալու որոշումը: Այս որոշման պատճառը Ուկրաինայում շարունակվող հակամարտությունն է: Իսկ Ռուսաստանն իր հերթին սպառնում է իր նկատմամբ պատժամիջոցների չհանելու դեպքում դուրս գալ Եվրոպայի խորհրդի կազմից: