Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սահմանամերձ գյուղերի էլէներգիայի գումարը կփոխհատուցվի

Տնտեսություն
dram

Կառավարությունն այսօր որոշեց 2016 թվականի պետական բյուջեի պահուստային ֆոնդից Արարատի մարզպետարանին հատկացնել 94 միլիոն դրամ: Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը նշեց, որ մի շարք շինարարական ծրագրերի գծով գնման գործընթացների կազմակերպումն ու պայմանագրերի կնքումը չի իրականցվել, քանի որ 2015 թվականի բյուջետային տարվա վերջում է իրականացվել: Նա հավաստիացրեց, որ այդ միջոցները` 92,674 հազար դրամը հետ է վերադարձվել պետական բյուջե: Բացի այդ, 2015 թվականին չի վճարվել նաև Արարատի մարզի սահմանամերձ համայնքների Երասխ և Պարույր Սևակ գյուղերի բնակչությանը 2015-ի նոյեմբեր ամսվա էլեկտրաէներգիայի սակագնի փոխհատուցումը, որ կազմում է 1 միլիոն 365 հազար դրամ: Ըստ փոխնախարարի հատկացված գումարը ուղղվելու է տվյալ խնդիրների լուծմանը: