A
A
Դ. Միյատովիչը հույս ունի, որ Հրանտ Դինքի սպանության պատվիրատուները կգտնվեն
Հրանտ Դինքի սպանության 9-րդ տարելիցին ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «Ես շարունակում եմ հույս ունենալ, որ սպանության պատվիրատուները պատասխանատվության կենթարկվեն»:
Նա կրկնել է արագ եւ թափանցիկ դատավարություն անցկացնելու իր կոչը։
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։
Պոլսահայ լրագրող, Թուրքիայում հայերեն և թուրքերեն լեզուներով տպագրվող միակ ամսաթերթի՝ «Ակոսի» գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը սպանվեց 2007 թվականի հունվարի 19-ին, Շիշլիում գտնվող «Ակոսի» խմբագրատան առաջ, ետևից գլխին արձակված երեք հրազենային կրակոցներից։ Մարդասպանը հեռանալուց գոչել էր «գյավուր», ինչը ենթադրելու հիմք է տալիս, որ սպանությունը կատարվել է ազգային հողի վրա։