Վահան Բաբայանը վստահ է, որ ԵԽԽՎ-ում կհաղթենք (տեսանյութ)
Հունվարի 25-29 տեղի կունենա ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը, որի ժամանակ կքննարկվի երկու հակահայկական զեկույց. Լրագրողների հետ հանդիպմանն այսօր ԲՀԿ խոսնա, ԵԽԽՎ պատվիրակության անդամ Վահան Բաբայանը նշեց, որ իրենք ամեն ինչ անում են հաղթանակ գրանցելու համար` չեզոքացնելու ադրբեջանցիների հակահայկական տրամադրությունները: Նա անդրադարձավ նաև հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանի հնարավոր պաշտոնանկությանը և նրա փոխարեն Սամվել Ֆարմանյանի նշանակմանը` ասելով, որ ինքը տեղյակ չէ նման խոսակցություններից, և Հերմինե Նաղդալյանը, որպես պատվիրակության նախագահ, լավ է աշխատել: Արդյոք այդ երկու զեկույցները կունենան լուրջ ազդեցություն, եթե ընդունվեն. Վահան Բաբայանը չի շտապում գնահատականներ տալ, միայն նշում է, որ ադրբեջանցիները կփորձեն դրանք օգտագործել տարբեր այլ հարթակներում` իրենց նպատակներին հասնելու համար: Ինչ վերաբերում է օն-լայն ստորագրահավաքին` ընդդեմ հակահայկական բանաձևերի, պարոն Բաբայանի խոսքով` այն իրավական ուժ չունի, կլինի միայն բարոյական ազդեցություն, որով հայ ազգը ցույց կտա իր միասնականությունը: Նա չի ընդունում այն տեսակետը, թե ԵԽԽՎ բոլոր պատգամավորները վաճառված են, և առանց ռուսական պատվիրակության մասնակցության մենք հաղթանակ չենք ունենա: Ավելին` տեսանյութով