Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շախմատի Հայաստանի առաջնությունում գրանցվեցին առաջին անակնկալները  

Սպորտ
shaxmat5

Երեւանում ընթացող շախմատի Հայաստանի տղամարդկանց առաջնությունում այսօր տեղի ունեցավ երկրորդ տուրը: Գրանցվեցին առաջին անակնկալները: Վարպետության թեկնածու, առաջնության նորեկ Նորայր Թորոսյանը, սպիտակներով հաղթեց գրոսմայստեր Լեւոն Բաբուջյանին: Միջազգային վարպետ Արման Միքայելյանը պարտության մատնեց մեկ այլ գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանին: Մնացած չորս պարտիաներն ավարտվեցին խաղաղությամբ: Ոչ-ոքի արդյունքներ գրանցվեցին Արման Փաշիկյան – Ռոբերտ Հովհաննիսյան, Մանուել Պետրոսյան – Սամվել Տեր-Սահակյան, Հովիկ Հայրապետյան – Տիգրան Լ. Պետրոսյան, Կարեն Հ. Գրիգորյան – Զավեն Անդրիասյան պարտիաներում: Այդպիսով, երկու տուրից հետո 1,5-ական միավոր են վաստակել չորս հոգի: Նրանք են Արման Փաշիկյանը, Ռոբերտ Հովհաննիսյան, Հովիկ Հայրապետյանը եւ Զավեն Անդրիասյանը: Նրանց հաջորդում է հետապնդողների քառյակը, ապա՝ չորս ետնապահները: Վաղը կայանալիք 3-րդ տուրում միմյանց հետ կհանդիպեն առաջատարներից երկուսը՝ Զավեն Անդրիասյանն ու Հովիկ Հայրապետյանը: Ռոբերտ Հովհաննիսյանը սպիտակներով քննության կենթարկի միջազգային վարպետ Մանուել Պետրոսյանին, իսկ Արման Փաշիկյանը սեւերով ուժերը կչափի փորձառու Տիգրան Լ. Պետրոսյանի հետ: