Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ստամբուլի ահաբեկիչ-մահապարտը 27-ամյա սիրիացի էր. զոհերի թվում հայ չկա

Քաղաքականություն
1358441104

Ստամբուլում պայթյուն իրականացրած ահաբեկիչ-մահապարտի ինքնությունը պարզվել է. նա 27-ամյա սիրիացի է։ Այս մասին հայտնում է Ռիա նովոստին։ Ստամբուլի զբոսաշրջային կենտրոն հանդիսացող Սուլթանհամեթ հրապարակում այսօր տեղի ունեցած հզոր պայթյունից հետո օտարերկրացի զբոսաշրջիկները սկսել են չեղարկել ամրագրումներն ու հեռանալ Ստամբուլից: Այս մասին հայտնում է թուրքական «Sondakika» լրատվական կայքը: Սուլթանահմեթի Տուրօպերատորների միության նախագահ Յաշար Յավուզը հայտարարել է, որ պայթյունը մեծ հարված է հասցրել զբոսաշրջությանը: «Այս շրջանում մոտ 7000 հյուրանոց կա: Ստամբուլ եկած զբոսաշրջիկները, կիսատ թողնելով ուղևորությունները, սկսել են հեռանալ: Արդեն սկսել են հետադարձի տոմսեր գնել: Այս պայթյունի պատճառով 2016 թվականը զբոսաշրջության տեսակետից կարելի է ավարտված համարել: Արդեն սկսվել են ամրագրումների չեղարկումները»,- տեղեկացրել է Յավուզը: Նշենք, որ այսօր առավոտյան Ստամբուլում` զբոսաշրջիկների ամենասիրելի վայրը հանդիսացող Սուլթանահմեթ թաղամասում, հզոր պայթյուն է որոտացել, որի հետևանքով, ըստ նախնական տնվյալների` 10 հոգի զոհվել է, իսկ 15-ը` վիրավորվել: Զոհերի և վիրավորների մեջ կան օտարերկրացիներ: Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտնում է, որ նախնական տեղեկություններով՝ Ստամբուլում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թվում հայեր չկան: