Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ստամբուլում երկրորդ պայթյունի հավանականություն կա. ermenihaber.am

Քաղաքականություն
sultan

Այսօր առավոտյան տեղական ժամանակով ժամը 10:20-ին Ստամբուլի զբոսաշրջային կենտրոններից մեկում՝ Սուլթանահմեթ հրապարակում, ուժգին պայթյուն է որոտացել: Պայթյունի հետևանքով զոհվել է 10 հոգի, վիրավորել է՝ 15-ը: Այս մասին «CnnTürk»-ի ուղիղ եթերում հայտնել է առողջապահության նախարարության Ստամբուլի նահանգային վարչության պետ Սելամի Ալբայրաքը: Թուրքական «Milliyet» թերթի կայքը, հիմնվելով ականատեսների հայտնած տեղեկությունների վրա, նշում  է, որ պայթյունը տեղի է ունեցել Սուլթանահմեթ մզկիթի հարևանությամբ շրջող զբոսաշրջիկների խմբի  մեջ: Ոստիկանական ուժերը շրջափակել են տարածքը, դադարեցվել է երթևեկությունը: Ըստ որոշ տեղեկությունների՝ երկրորդ պայթյունի հավանականություն կա: Այդ պատճառով դեպքի վայրում աշխատում է ռումբի վնասազերծման սակրավորների խումբ: Նախնական տեղեկությունների համաձայն՝ պայթյունն իրականացվել է մահապարտի կողմից,  բայց այս տեղեկություն դեռևս հաստատված չէ: Հաղորդվում է, որ փոխվարչապետ Նուման Քուրթուլուշի կարգադրությամբ Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհուրդը (RTÜK) ժամանակավորապես արգելել է պայթյունի վերաբերյալ լուրերի հրապարակումը: ermenihaber.am