Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անպատասխան հարցեր՝ մեկ տարի անց (տեսանյութ)

Քաղաքականություն
pastaban-nkar

Ավետիսյանների ընտանիքի սպանությունից մեկ տարի անց անպատասխան հարցերի պակաս չկա: Բաց հարցերի առկայությունն, ըստ փաստաբան Նորայր Նորիկյանի, պայմանավորված է հատկապես Վալերի Պերմյակովին՝ Հայաստանին չհանձնելու ռուսական կողմի որոշմամբ: Ըստ փաստաբանի՝ առկա է իրավական կազուս. «Ինչ-որ պատժաչափի ազատազրկման դատապարտվելուց հետո Պերմյակովը ունենալու է ներման իրավունք, ո՞ւմ է նա դիմելու իր այդ իրավունքն իրացնելու համար՝ ՀՀ, թե՞ ՌԴ նախագահին: Եթե նշված անձը պատժի կրելու ընթացքում ձեռք բերի պատժի կրումը խոչընդոտող հիվանդություն, ո՞ր երկրի դատարանն է որոշելու նրա՝ պատժի կրումից ազատելու հնարավորության հարցը»: Փաստաբանը զերծ է մնում դատաքննության ընթացքում ի հայտ եկած հանգամանքների մասին գնահատականներ հնչեցնելուց, սակայն տեսակետ է արտահայտում ՀՀ իրավապահ համակարգի՝ 2015 թվականի հունվարի 12-ից մինչ այժմ իրականացրած գործողությունների մասին: Մանրամասները՝ տեսանյութում