Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այրվել են շենքի էլեկտրական հաշվիչները

Հասարակություն
b7ec5c75e683ab0c5f4a9f8cadea5ac1

Հունվարի 11-ին, ժամը 04.49-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արամ Խաչատրյան փողոցի թիվ 24/1 շենքի շքամուտքում այրվում են էլ. հաշվիչներ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.21-ին, մարվել՝ 06.00-ին: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:   Հունվարի 11-ին, ժամը 07.58-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Բուռնազյան փողոցի տներից մեկում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:   Հունվարի 11-ին, ժամը 04.45-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Գյուլագարակ գյուղում այրվում է տուն: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գյուլագարակ գյուղի 2-րդ փողոցում՝ Ա. Ա.-ին պատկանող երկհարկանի տան 1-ին հարկում, այրվում է մոտ 200 հակ պահեստավորված անասնակեր: Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.40-ին: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: