Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մի քանի խորհուրդ նրանց, ովքեր կհամարձակվեն իջնել քաղաք (տեսանյութ)

Հասարակություն
qaxaq1

Երեք ժամ քայլելով Երևանում   Կարծում եմ բոլորը կհամաձայնվեն իմ հետ, որ այս ձմեռը հեքիաթային է և առաջին հերթին իր  առատ ձյան շնորհիվ: Բայց այս հեքիաթի համար պետք է շնորհակալ լինենք բնությանը, իսկ քաղաքապետարանին շնորհակալ եմ քաղաքի՝ ոչ հեքիաթային պատկերի համար: Մի քանի խորհուրդ նրանց, ովքեր կհամարձակվեն իջնել  քաղաք. Երևանում շրջելիս վստահ եղեք , որ ձեր ճտքակոշիկները հասնում են մինչև ծնկները (իհարկե մայթերին կան կածաններ մեկ անձի համար նախատեսված, իսկ եթե դուք ընկերներով եք, ապա ստիպված եք իրար հետևից քայլել, հակառակ դեպքում ձեր ընկերը կխրվի մի 20-30 սմ ձյան մեջ, բայց կան նաև այնպիսի մայթեր, որտեղ մարդու ոտքը դեռ չի դիպչել. այ այս դեպքերը իրոք դաժան են): Անպայման նայեք վերև մայթով քայլելիս՝ կա իրական վտանգ, որ սառույցի ահռելի կտորը կամ ձյան խոշոր շերտ կարող են ընկնել ուղիղ ձեր գլխին (անձամբ ես երկու անգամ հրաշքով խուսափեցի այդ ոչ այնքան հաճելի ծանոթությունից): Փողոցն անցնելուց եղեք կրկնակի ուշադիր. այս դեպքում միայն լուսամփոփին նայելը բավարար չի մի փողոցից մյուսը ապահով անցնելու համար: ա. մայթերին կա մեծ քանակի կուտակված  ձյուն (երևի քաղաքապետարանը չի հաշվարկել, որ մարդկանց համար նախատեսված անցուղիով մարդիկ են անցնելու), որի մեջ դուք ուղղակի խրվում եք և կարող եք սայթաքեք, բ.ձյունը սկսում է հալվել և վերածվում ջրի, իսկ դուք պետք է հնարամտորեն ուղիներ փնտրեք, որ և չթրջվեք, և հասցնեք ասենք 18 վայրկյանում անցնել փողոցը: Գետնանցումների վիճակը տխուր է, աստիճաններ, որպես այդպիսին, գյություն չունի, իսկ կանգառները…դիտեք տեսանյութը: Շնորհավոր Նոր Տարի