Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փրկարարները տեղափոխել են ծննդատուն

Հասարակություն
2ff2ff5c43d87abf6e6b422b6f9c7411

Հունվարի 2-ին, ժամը 07.50-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորք-Մարաշ 17-րդ փողոցի տներից մեկի բնակչուհու մոտ սկսվել են ծննդաբերության ցավեր, հիվանդանոց տեղափոխվելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարները 1993 թ. ծնված Ն. Խ.-ին տեղափոխել և մոտեցրել են ընդառաջ եկող շտապօգնության ավտոմեքենային: Ն. Խ.-ը տեղափոխվել է Մարգարյան ծննդատուն: Փրկարարները օգնության են հասել ծննդկանին Հունվարի 2-ին, ժամը 03.00-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին գտնվում է Երևանի Սոսեի փողոցի թիվ 2/2 շենքի բնակարաններից մեկում և իր մոտ սկսվել են ծննդաբերության ցավեր, հիվանդանոց տեղափոխվելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել փրկարար ջոկատը: Փրկարարները Ք. Մ.-ին (1979թ. ծնված) տեղափոխել են «Բեգլարյան» ծննդատուն: