Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ձյունե թագուհին համբուրել է Երեւանի քաղաքապետին

Հասարակություն
1933815_1093374657352990_9021751356537854829_n

Քանի որ Երեւանում ձյունը դեռ տեղում է, իսկ փողոցները դժվարանցանալի են, երեւանցիներից շատերը, չկարողանալով հյուր գնալ, ստիպված հյուր են գալիս Ֆեյսբուք ու փորձում  բացատրություն գտնել` ինչու է ձյունը կաթվածահար արել քաղաքը: "Ազատ դեմոկրատներ'' կուսակցության փոխնախագահ Անուշ  Սեդրակյանը գրել է. "Երևանյան փողոցներում տիրող կատակլիզմի երեք բացատրություն 1Երևանն ու Հյուսիսային բևեռը դարձել են քույր-քաղաքներ 2 Երևանի քաղաքապետարանում իշխանությունը զավթել են սպիտակ արջերը 3 Ձյունե թագուհին համբուրել է քաղաքապետին ,և նրա սիրտը վերածվել է սառույցի

Խնդրում եմ չառաջարկել բանալ ու տրիվիալ տարբերակներ,որ ձյուն մաքրելու փողը վերածվել է խոզի բդի և Դուբայի ուղեգրերի: Չկա տենց բան... Շնորհավոր 2016.Պինգվինաշեն''