Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արման Փաշիկյանը Ալ-Այնում 3-րդ տեղը գրավեց

Սպորտ
pashikyan

Հայաստանի շախմատիստ Արման Փաշիկյանը մրցանակային տեղ զբաղեցրեց Ալ-Այնում ավարտված շախմատի խոշոր մրցաշարում: Այսօր կայացած վերջին 9-րդ տուրում մեր գրոսմայստերը սեւերով ոչ-ոքի խաղաց ուկրաինացի Միխայլո Օլեկսիենկոյի հետ եւ վաստակեց 6,5 միավոր: Ինը շախմատիստներ, այդ թվում նաեւ մեր հայրենակից Ռոբերտ Հովհաննիսյանը, ցույց տվեցին նույնպիսի արդյունք: Լրացուցիչ գործակիցներով Արման Փաշիկյանը զբաղեցրեց 3-րդ տեղը՝ ետ մնալով լատվիացի Ալեքսեյ Շիրովից: Իսկ ահա Ռոբերտ Հովհաննիսյանը հանգրվանեց 10-րդ հորիզոնականում: Մրցաշարի հաղթող դարձավ չինացի գրոսմասյտեր Հաո Վանը, որը 9 հնարավորից վաստակեց 8 միավոր եւ դեռեւս մեկ տուր առաջ ապահովեց առաջին տեղը: Հայաստանի մյուս պատվիրակներն այսպիսի արդյունքներ գրանցեցին. 13. Զավեն Անդրիասյան՝ 6 միավոր 21. Հովհաննես Գաբուզյան՝ 5,5 24. Լեւոն Բաբուջյան՝ 5,5 32. Մանուել Պետրոսյան՝ 5,5 48. Վահե Բաղդասարյան՝ 5 53. Հովիկ Հայրապետյան՝ 5 57. Տիգրան Ս. Պետրոսյան՝ 4,5 67. Տիգրան Կ. Հարությունյան՝ 4,5 85. Աշոտ Փարվանյան՝ 4 90. Հովհաննես Հ. Հակոբյան՝ 4 100. Վահե Դանիելյան՝ 3,5 105. Սարգիս Մկրտչյան՝ 3 Նշենք, որ Արման Փաշիկյանը որպես երրորդ մրցանակակիր պարգեւատրվեց 7000 դոլար գումարով: Դրամական պարգեւների արժանացան նաեւ Ռոբերտ Հովհաննիսյանը եւ Զավեն Անդրիասյանը: