Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի հավաքականը 2016թ. մարտին կընդունի Բելառուսի ընտրանուն

Սպորտ
sport-hajastani-havaqakan

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը 2016 թվականի մարտին ընկերական երկու խաղ կանցկացնի: Այդ մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Մարտի 21-29-ը ՖԻՖԱ-ի կողմից սահմանված միջազգային ընկերական հանդիպումներ անցկացնելու ժամանակահատված է: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի եւ Բելառուսի ֆուտբոլի ֆեդերացիայի միջեւ արդեն ձեռք է բերվել համաձայնություն այդ ընթացքում ընկերական խաղ անցկացնել Երեւանում, հավանաբար մարտի 21-ին: Այս պահին ՀՖՖ-ն բանակցություններ է վարում նշված ժամանակահատվածում եւս մեկ ընկերական հանդիպում անցկացնելու կապակցությամբ: