Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նավթի գնի անկումը բացասաբար է ազդում որոշ երկրների տնտեսությունների վրա

Քաղաքականություն
navt

Միացյալ Նահանգներում նավթի գները ավելի քան տասը տարի այսքան ցածր չեն  եղել: Մեկ լիտր բենզինի միջին գինն այժմ 53 ցենտ է: Բենզալցակայանի հաճախորդը ասում է,- «Մեկ տարի առաջ մեքենաս լիցքավորելու համար անհրաժեշտ էր 50 դոլար, սակայն այժմ 36 դոլարը բավարար է»: Ամերիկայի ավտոմոբիլային ընկերակցության խոսնակ Ռոբերտ Սինքլերի խոսքերով, նավթի գների անկումն ԱՄՆ-ի տնտեսությանը 115 միլիարդ դոլարի աճ կապահովի, կամ յուրաքանչյուր վարորդ տարեկան 555 դոլար կխնայի։ Ռոբերտ Սինքլերը ասում է,- «Կարծում ենք, որ գնի անկումը շարունակվելու է, ու անմշակ նավթի դեռևս մեծ ավելցուկ կա: Հաջորդ ամիսների ընթացքում, կարող ենք նկատել նավթի գնի ևս 25-30 ցենտի նվազում»: Ըստ տնտեսագետ Ֆրեդ Բերգսթենի, նավթ արտահանող երկրների վրա դրա գնի անկումը բացասաբար է անդրադառնում: Ֆրեդ Բերգսթենը ասում է,- «Դրանից տուժում են Ռուսաստանը, Սաուդյան Արաբիան, Վենեսուելան, ԱՄՆ-ի որոշ խոշոր ձեռնարկություններ։ Սակայն դա փոխհատուցվում է սպառողի կողմից վճարվող գումարի կրճատմամբ»: Քանի որ ապրանքափոխանակության մեծ մասը տեղի է ունենում ԱՄՆ դոլարով, շատերը վառելիքի գնի անկման պատճառ են համարում փոխարժույթի անկումը, սակայն Նյու Յորքի վերլուծաբան Փիթըր Քարդիլլոի կարծիքով, դա պարզապես առաջարկի և պահանջարկի գործընթաց է: Փիթըր Քարդիլլոն ասում է,- «Եթե նավթի պաշարը գերազանցում է դրա պահանջարկը, ապա բնականաբար գնի անկում պետք է տեղի ունենա»: Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսմամբ նավթի գները կշարունակեն անկում ապրել նաև 2016 թվականին: Ամերիկայի ձայն