Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բաղանիսում վիճակը խաղաղ է. գիշերվա կրակոցներից կան նյութական վնասներ

Քաղաքականություն
baxanis1

Տավուշի մարզի Բաղանիս համայնքում այժմ վիճակը խաղաղ է, կրակոցներ չկան։ Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում հայտնեց համայնքի ղեկավար Նարեկ Սահակյանը։ Երեկ երեկոյան ժամը 21.30-ից մինչև 23.45-ը ադրբեջանական զինուժի հենակետերից պարբերաբար գնդակոծվել է Բաղանիս գյուղը: Տուժածներ, բարեբախտաբար, չկան: «Վնասները նյութական են. մի քանի տների պատուհաններ են վնասվել»,-ասաց պարոն Սահակյանը։ Մեր կողմից համապատասխան գործողություններից հետո կրակը դադարել է: Հարցին, թե բնակիչների շրջանում խուճապ չկա՞, համայնքի ղեկավարն արձագանքեց. «Ցավոք, արդեն սովորել են այս ամենին»։ Նշենք նաև, որ Երևան-Թբիլիսի միջպետական ճանապարհի Ոսկեպար-Բաղանիս հատվածը բաց է, և ավտոմեքենաները կարող են բնականոն կերպով երթևեկել այդ հատվածով: Գյուղապետն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է նաև գյուղի «սահմանապահ տոնածառը»։ tonac