Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բանավեճ.ՌԴ-Թուրքիա հարաբերությունների վատթարացման հետևանքները (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
2af61dcd9742b34d0f4de18e98ede67a

Դեկտեմբերի 23-ին ժամը 17:00-ին, «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1+»-ի հեռուստատաղավարում ուղիղ հեռարձակմամբ կանցկացվի բանավեճ «Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների վատթարացման հետևանքները Հարավային Կովկասի համար. տարեվերջյան դիտարկումներ»թեմայով:

Բանախոսներն են՝ Շիրակ Թորոսյան, ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյան, ՀՀ Ազգային ժողովի «Ժառանգություն» կուսակցության խմբակցության պատգամավոր Արման Նավասարդյան, ՀՀ ԱԳ նախկին փոխնախարար, արտակարգ եւ լիազոր դեսպան Վարդան Ոսկանյան, արևելագետ, ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Ստեփան Սաֆարյան, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Բանավեճին լրատվամիջոցների մասնակցություն չի նախատեսվում: Քննարկումն ուղիղ հեռարձակմամբ հասանելի կլինի www.a1plus.am կայքում: Լրատվամիջոցները կարող են իրենց կայքերում տեղադրել ուղիղ հեռարձակման կոդը կամ տեսագրությունը: