Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ցմահ դատապարտվածների ծնողները գնում են նախագահական նստավայր (տեսանյութ)

Քաղաքականություն
cmah

Ցմահ ազատազրկման դատապարտվածմների հարազատներն այս պահին կառավարության մոտից երթով շարժվում են դեպի նախագահական նստավայր։ Այս մասին հայտնում է «Ա1+»-ի թղթակիցը։ Ծնողները ցանկանում էին հանդիպել վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ, սակայն դա նրանց չհաջողվեց. վարչապետից ակնկալում էին, որ իր անմիջական հսկողության տակ կպահի ցմահների խնդիրները։ Այժմ ծնողները 12 000 ստորագրություն են հավաքել ցմահների գործերի վերանայման պահանջով և հանձնելու են Սերժ Սարգսյանին։ Հիշեցնենք, որ արդեն 8 օր է՝ 32 ցմահ դատապարտված հացադուլի մեջ է գտնվում իրենց գործերի վերանայման պահանջով։