Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հ. Սանասարյանը՝ գրանտներով սնվող բնապահպանների մասին. Նա անուններ է հնչեցնում

Հասարակություն
5deadbd76c65556ac5d1d05e54e9dae1

Բնապահպանական խնդիրները ոչ թե լուծվում են, այլ դրանց թիվն օր օրի կուտակվում է. ասում է Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը. «Հույս կար, որ անտառային համակարգը կֆինանսավորվի պետության կողմից, եւ մենք անտառի պահպանության խնդիր էլ չենք ունենա։ Բայց հույսերն ապարդյուն էին։ Չի կարելի մարդկանց մինչև վերջ հիմարեցնել, կա սահման։ Մեզ մոտ հանքարդյունաբերությունը պետք է արգելված լինի։ Այսօր Հայաստանի անտառները դրված են հանքարդյունաբերության տակ եւ դրա ցավալի օրինակը Թեղուտի հանքավայրն է։ Բոլորն այսօր ասում են, որ Սեւանա լճի մակարդակը բարձրանում է, բայց դրա մասին մոռացեք։  Ձկնաշխարհի առումով դատարկ է, բայց արհեստական կեր տալով ձուկ են աճեցնում։ Բայց որտեղ դրված է ձկնարտադրական տնտեսություն, այնտեղ էկոլոգիական խնդիրներ են առաջանում»։ Անդրադառնալով բնապահպանական ճակատների, ակտիվիստների լռությանը, բանախոսն ասաց.« Այն օրը, երբ բոլոր այն կազմակերպությունները, որոնք զբաղվում են բնապահպանական խնդիրներով, այլեւս միջազգային կազմակերպություններից դրամաշնորհ չեն ստանա ու իրենց միջոցներով այդ խնդրով կզբաղվեն,այդ ժամանակ կարելի է վստահ լինել, որ ունենք պայքարողներ։ Թեղուտի խնդրում կատարվեց կրկնակի, քառակի հանցագործություններ եւ դրա մեջ հասարակական կազմակերպությունների դերը շատ մեծ էր, որոնց մի մասը հատուկ ստեղծվեց, ֆինանսավորվեց, որ դա արվի։ Եվ Դանիելյան Կարինեն, ե՛ւ Իսկոյան Աիդան, ե՛ւ Ադամյան Սիլվան, ապացուցված է, թե նրանք ոնց էին երկկողմանի աշխատում ե՛ւ կառավարության հետ, ե՛ւ կազմակերպության։ Ինչքան որ մեղավոր է Հանրապետության այսօրվա նախագահը, նախորդ նախագահը՝Քոչարյանը, որը սրանից պակասը չէր այս հարցում, նույն չափով մեղավոր են հասարակական կազմակերպությունները, որոնք մի կողմից գոռում-ճչում են, որ փրկենք Թեղուտը, մյուս կողմից իրենց ստամոքսը լցնում են այդ կազմակերպությունների գումարներով»,-ասաց Հակոբ Սանասարյանը։