Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ադրբեջանին պետք է բերեն իրական դաշտ

Քաղաքականություն
shavarsh-qocharyan

Դեկտեմբերի 19-ին Շվեյցարիայի Համադաշնության Բեռն քաղաքում կայանալիք Սերժ Սերժ Սարգսյան եւ Իլհամ Ալիեւ հանդիպումից Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանի ակնկալիքն այն է, որ  կարողանանք Ադրբեջանին բերել  իրական դաշտ: «Այն, ինչ որ ինքը անում է, բոլոր իր քայլերը հակասում են թե միջազգային իրավունքին, եւ միջնորդների բոլոր հորդորներին եւ ընդհանուր առմամբ միջազգային պրակտիկային»,- այսօր կառավարության նիստից հետո ասաց Շավարշ Քոչարյանը: Նրա խոսքերով՝ այն  դիրքորոշումը, որ որդեգրել է Ադրբեջանը՝ լինի դա ուժային, թե   դիվանագիտական դաշտում,  լիովին իրար համապատասխանում են: «Ավելին ասեմ, ի սկզբանե Ղարաբաղյան հակամարտության հարցում  Բաքուն որդեգրել է ուժային քաղաքականություն՝ Սումգայիթով, ջարդերով եւ այդպես շարունակաբար, առ այսօր դրանից չի հրաժարվել: Քանի դեռ չի հրաժարվել,  որեւէ առաջընթաց սպասել բանակցային գործընթացում անհնարին է, եւ երկրորդը՝ գնալով միջազգային հանրության մոտ պետք է հասունանա այն միտքը, որ ելքը դրանից միայն ԼՂՀ-ի միջազգային ճանաչումն է»,- եզրափակեց նա: