A
A
Ինչու բերման ենթարկվեց Ա. Թարվերդյանը. Ոստիկանության պարզաբանումը
Ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելու համար Ոստիկանության Կենտրոնի բաժին բերման է ենթարկվել Արամ Թարվերդյանը. «Ա1+»-ի հարցին ի պատասխան պարզաբանեց Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից Արմեն Մալխասյանը։ Հիշեցնենք, «Նոր Հայաստանը» հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ ոստիկանությունը բերման է ենթարկել Ազատության հրապարակում նստացույցի մասնակից Արամ Թարվերդյանին` 27 օր հացադուլի մեջ գտնվող Հայկ Կյուրեղյանի նկարը և նրա մասին պաստառ ցուցադրելու համար։