A
A
Դիմումներ՝ 3 տեղամասերում քվեարկության արդյունքները ճանաչել անվավեր
04/20, 05/01 եւ 08/25 տեղամասերի քվեարկության արդյունքները ճանաչել անվավեր. ԿԸՀ-ն այսպիսի 3 դիմում է ստացել: Ըստ նախնական արդյունքների՝ 04/20 ընտրատեղամասում «Այո»-ի օգտին քվեարկել է 977, իսկ «Ոչ»-ի օգտին՝ 122 ընտրող: 05/01 տեղամասում ընտրողներից 582-ը «Այո» է ասել, իսկ 143-ը՝ «Ոչ», իսկ 8/25-ում՝ «Այո»-ի օգտին 526 ընտրող է քվեարկել, իսկ «Ոչ»-ի օգտին՝ 306 ընտրող: Հանրաքվեի 11 ընտրատարածքային հանձնաժողովները ստացել են 78 տեղամասերում վերահաշվարկ իրականացնելու դիմումներ: Այս պահին ընթանում են վերահաշվարկներ տարբեր ընտրատարածքներում: