Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Զուրաբյան. «Ընտրակեղծիքների ծավալը հասնում է կես միլիոն ձայնի» (տեսանյութ)

Քաղաքականություն
53bb86e75e81831c2580f62947c5ca4f

«Ընտրակեղծիքների ծավալը հասնում է կես միլիոն ձայնի»,-այսօր գիշերը հրավիրած ասուլիսում ասել է Լեւոն Զուրաբյանը։ Ըստ նրա, նախորդ երեք հանրաքվեներում ընտրողների մասնակցությունը տատանվել է 1 միլիոն 200 հազարից մինչեւ 1 միլիոն 500 հազարի միջեւ։ Մինչդեռ Սերժ Սարգսյանի իշխանության օրոք 300 հազար մարդ է արտագաղթել պաշտոնապես։ «Սրանք ժողովրդագրությունն էլ են կեղծում։ Բայց անգամ այս թիվը բացահայտում է, թե ինչ մասշտաբի կեղծարարություն է տեղի ունեցել»,-ասում է Լեւոն Զուրաբյանը։ Վերջինս հայտարարում է, որ «Ոչ»-ն արդեն հաղթել է։ Սակայն նա նաեւ ծանոթ է ԿԸՀ տվյալներին։ «Իշխանությունները մի շա՜տ խղճուկ պրոպագանդիստական պրյոմի են դիմել, հնարքի են դիմել։ Նրանք հիմա հայտարարում են իրենց համար լավ արդյունք ունեցող տեղամասերի արդյունքները, ըստ որի 80 հազար հավաքել է «այո»-ն, 20-հազար «ոչ»-ը»,-ասում է ընդդիմադիր պատգամավորը։ Ըստ նրա սա մեկ նպատակ ունի. «Որ ընտրակեղծարարների ոգին այսպես ասած բարձր լինի, որ նրանք չհասկանան, որ ջախջախիչ պարտություն են կրում Հայաստանում»։