Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեկ տարի հանրապետությունից բացակայողը «քվեարկել է»

Քաղաքականություն
1e0eba0fa010ef841d04884c137267d8

Դավթաշեն վարչական շրջանի 5/4 ընտրատեղամասի ընտրող Դավիթ Մեսրոպյանն արդեն 1 տարի է` բացակայում է հանրապետությունից, սակայն նրա ընկերները պարզել են, որ նա այսօր մասնակցել է քվեարկության: «Գնացինք, տեսանք, որ իր անվան դիմաց ստորագրված է: Բայց հանձնաժողովի նախագահին չենք դիմել: Նա հանրապետական կուսակցությունից է եւ անիմաստ է դիմելը»,- ասաց «Ա1+» զանգահարած նրա ընկերներից մեկը, ով նախընտրեց իր անունը չհայտնել: