A
A
Գագիկ Ծառուկյանը չի մասնակցի հանրաքվեին
Ռոզա Ծառուկյանի անվան մանկապարտեզում տեղակայված 28/28 ընտրատեղամասում պետք է սահմանադրության հանրաքվեին իր քաղաքացիական պարտքը կատարեր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին նախագահ, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը։ Սակայն վերջինս չի մասնակցելու հանրաքվեին։ Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում հայտնեց Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։ «Պարոն Ծառուկյանը հանրապետությունում չէ, այդ իսկ պատճառով չի կարող մասնակցել»,-նշեց նա։ Մեր հարցին ի պատասխան Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակը նշեց, որ վերջինս ոչ թե գործնական, այլ մասնավոր այցով է արտերկրում։