Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեկնարկել է Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն

Քաղաքականություն
400e1fcbaea76d65abefa859a4b1269a

Հայաստանի Հանրապետությունում այսօր Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օրն է։ Ժամը 08:00-ին մեկնարկել է հանրաքվեն գրանցված 1997 ընտրատեղամասերում: Հանրաքվեից 1 օր առաջ ոստիկանության հրապարակած տվյալներով՝ Հայաստանի Հանրապետության հանրաքվեին մասնակցելու իրավունք ունի 2.550.323 ընտրող: Հանրաքվեն կավարտվի 20։00-ին, իսկ նախնական արդյունքները կհրապարակվեն դեկտեմբերի 7-ին, մինչև ժամը 20:00-ն: