A
A
Մոռացել էինք, որ պետք է ելույթ ունենայինք «Եվրատեսիլում». Միկա (տեսանյութ)
«Շատ ուրախ եմ, որ այս դժվար մրցույթում ես գրավեցի երկրորդ հորիզոնականը, ի՞նչ ասեմ՝ մենք հաղթել ենք»,- այսպես սկսեց իր խոսքը այս տարի «Մանկական եվրատեսիլ» մրցույթում Հայաստանը ներկայացրած Միկան՝ հանդիպելով ԶԼՄ ներկայացուցիչների եւ իր երկրպագուների հետ: Նա նշեց, որ մրցույթի մասնակիցների հետ շատ ջերմ, ընկերական հարաբերություններ են ունեցել, այնքան, որ նույնիսկ մոռացել են, որ միմյանց դեմ են մրցելու: «Երբ մենք մեկնեցինք Բուլղարիա, այնտեղ շատ լավ միջավայր էր, բոլորը շատ ընկերասեր էին: Մասնակիցները միմյանց օգնում էին: Մենք մոռացել էինք, որ պետք է ելույթ ունենայինք «Եվրատեսիլում», կարծում էինք, որ ընկերներ ենք, ուղղակի շփվում էինք»: Հանդիպման վերջում Միկան կատարեց իր ամենաառաջին երգը, որը կոչվում է «Ձնծաղիկը»: Մանրամասները՝ տեսանյութով